27.04.2015 11:09
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 20–22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 48,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,6 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 3,9 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 506,31 դրամ փոխարժեքով, և շուրջ 362,5 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,88 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 46,5 մլն դոլար, շուրջ 4,4 մլն եվրո և շուրջ 94,65 մլն ռուբլի` համապատասխանաբար 474,25 դրամ, 510,68 դրամ և 9,06 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Բացի այդ, 2015թ.–ի ապրիլի 13–ից 19–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 31 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57,2 մլն դոլար։ (1 դոլարը` 473,96 դրամ) –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: