Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 82,6 մլն դոլար

24.11.2014 12:20
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 82,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 82,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 415,94 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,8 մլն եվրո և մոտ 774,5 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 519,26 դրամ և 1 ռուբլու դիմաց 8,81 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 109,4 մլն դոլար, շուրջ 15մլն եվրո և մոտ 184,4 մլն ռուբլի` համապատասխանաբար 417,39 դրամ, 523,31 դրամ և 9դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի նոյեմբերի 10-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 33.1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51,8 մլն դոլար։ (1 դոլարը` 418,4 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև