Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85 մլն դոլար

20.04.2015 12:07
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 13–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 85 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,38 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,2 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 501,29 դրամ փոխարժեքով, և շուրջ 750,5 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,17 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 73,8 մլն դոլար, շուրջ 10 մլն եվրո և շուրջ 194,1 մլն ռուբլի` համապատասխանաբար 473,94 դրամ, 505,94 դրամ և 9,35 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի ապրիլի 6–12–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 27,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 27մլն դոլար։ (1 դոլարը` 472,61 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև