ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ին աճել են 19 տոկոսով

22.03.2012 14:03
ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ին աճել են 19 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները, 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, աճել են 19 տոկոսով և կազմել շուրջ 16,7 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թվում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարն է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ն:

Դեկտեմբերի 30-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ՝ կրկնակի ավելանալով 2011 թվականի ընթացքում։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում այս ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 29,9 տոկոսը:

Ըստ համախառն պարտավորությունների ծավալի, առաջատարների հնգյակում են նաև «Ռոսգոստրախ-Արմենիան»՝ ավելի քան 4,2  մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 25,1տոկոսը), «Նաիրի Ինշուրանսը»՝ շուրջ 2,1 մլրդ դրամ (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 12,5 տոկոսը), «Կասկադ Ինշուրանսը»՝ ավելի քան 1,9 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 11,4 տոկոս) և «Ռեսոն»՝ ավելի քան 1,2 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 7,1 տոկոս):

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների ավելի քան 86 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։
2011թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 8 ապահովագրական ընկերություն: ($1 – 388,12 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև