Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December, 2013

    Խաչատուրովը հեռացել է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնից` գլխավորելով ընկերության տնօրենների խորհուրդը

    Friday, December 27th, 2013

    Ռուսաստանի խոշորագույն ապահովագրող «Ռոսգոսստրախ» ՍՊԸ–ի սեփականատեր «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության առաջին փոխտնօրեն Դմիտրի Մարկարովը։ Նման որոշում են ընդունել բաժնետերերի միության տնօրենների խորհրդի անդամները, ասվում է ընկերության նյութերում։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Visa Student քարտի քարտապանների միջև կայացավ կիսամյակային ուսման վարձերի հերթական խաղարկությունը

    Friday, December 27th, 2013

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Ամանորի նախօրեին Visa Student քարտի քարտապանների միջև իրականացրեց այդքան սպասված ամենամյա խաղարկությունը, որի շրջանակներում Բանկը խաղարկում է թվով 6 կիսամյակային ուսման վարձեր:

    ԱՄՆ–ում աշխատաշուկայի դրական վիճակագրության ֆոնին դոլարը թանկացել է իենի նկատմամբ

    Friday, December 27th, 2013

    Առուվաճառքների տվյալները վկայում են, որ ԱՄՆ–ում աշխատաշուկայի դրական վիճակագրության ֆոնին դոլարի փոխարժեքը բարձրացել է իենի նկատմամբ, հաղորդում է Փրայմը։

    Ճապոնիայի վիճակագրության ֆոնին ԱԽՏ ցուցիչների մեծ մասն աճ են ցուցադրել

    Friday, December 27th, 2013

    Բորսաների առքուվաճառքների տվյալները վկայում են, որ Ճապոնիայի վիճակագրության ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները ուրբաթ հիմնականում աճ են գրանցել, հայտնում է Փրայմը։

    IFC-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսը կարող է երկարաժամկետ ներդրումային գործիք հանդիսանալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար

    Thursday, December 26th, 2013

    Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դարձավ առաջին ոչ ռեզիդենտը որը Հայաստանի շուկայում թողարկեց 2 միլիադ ՀՀ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս: Այն նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա պարտատոմսն է: IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպիսի նպատակների կծառայեն պարտատոմսի թողարկումից ստացված ֆինանսական միջոցները և նախատեսվում է արդյո՞ք նոր պարտատոմսի թողարկում:

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association–ի արդյունքներով

    Thursday, December 26th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՀԸ–ի 8–րդ թողարկման` 500 մլն դրամի պարտատոմսերը վաճառքի են դրվել NASDAQ OMX Armenia–ում

    Thursday, December 26th, 2013

    «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը հինգշաբթի դրվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում և ընդգրկվել են Cbond ազատ պարտատոմսերի շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆոնդային բորսայից։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 26-ին 405 դրամ է կազմել

    Thursday, December 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 26–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 26–ին 404.90 դրամ է կազմել

    Thursday, December 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 26–ի արդյունքներով, դեկտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,11 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404.90 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Անելիք Բանկն աշխատավարձերի բարձրացմամբ կփոխհատուցի իր աշխատակիցների կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները

    Thursday, December 26th, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, առաջնորդվելով բանկի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, 2014 թվականի փետրվարի 1-ից կվերանայի աշխատակիցների աշխատավարձերը: Ինչպես հաղորդում է Անելիք Բանկի մամուլի ծառայությունը, նման կերպ բանկը, փաստորեն, կփոխհատուցի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները` հոգ տանելով նրանց ապագա կենսաթոշակների մասին։