ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-մայիսին կրճատվել է 18,2%-ով և կազմել է ավելի քան 11,2 մլրդ դրամ

04.07.2012 11:30
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-մայիսին կրճատվել է 18,2%-ով և կազմել է ավելի քան 11,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի հունվար-մայիսին կազմել է ավելի քան շուրջ 11,2 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 18,2 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը:

Հաշվետվության համաձայն՝ մայիսին բանկային համակարգի ընդհանուր ակտիվները ապրիլի համեմատ աճել են 1,3 տոկոսով և կազմել են մոտ 2,2 տրլն. դրամ: Միաժամանակ բանկերի ընդհանուր պարտավորությունների ցուցանիշը ապրիլի համեմատ 1,4 տոկոսանոց աճ է գրանցել և կազմել է մոտ 1,8 տրլն դրամ:

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր հաշվեկշռային կապիտալն աճել է ավելի քան 1,2 տոկոսով՝ կազմելով մոտ  366 մլրդ դրամ:

2012 թվականի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: ($1 – 418,44 դրամ է):  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև