Ճապոնիայի Բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 0-0,1% մակարդակում

09.08.2012 14:57
Ճապոնիայի Բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 0-0,1% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի Բանկի մոնետար քաղաքականության կոմիտեն հինգշաբթի որոշում է կայացրել չփոխել երկրի մոնետար քաղաքականության ներկա փոխարժեքը՝ բազային տոկոսադրույքը պահպանելով նվազագույն 0-0,1 տոկոս մակարդակում, ասվում է ֆինանսական կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Կարգավորիչը նաև ոչ մի փոփոխություն չի մտցրել ակտիվների գնման գործող ծրագրում, որի իրականացման ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսին՝ 70 տրլն իեն (89,3 մլրդ դոլար) ընթացիկ մակարդակում հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Որոշումն ամբողջովին համընկել է վերլուծաբանների սպասումների հետ: «Սպառողական գների աճի տարեկան փոփոխությունները մնում են զրոյական մակարդակում»,- տեղեկացվում է հաղորդագրության մեջ:

Ֆինանսական կարգավորիչը նշել է նաև երկրի տնտեսական ակտիվության, սպառման մակարդակի  չափավոր բարձրացումը և ներդրումների ավելացումը: Սակայն վերջին շրջանում արտահանման աճի դանդաղում է նկատվում, իսկ երկրի արտադրության տվյալները թուլացել են:

Հետագայում Ճապոնիայի Բանկը ազգային տնտեսության վերականգնում է ակնկալում չափավոր տեմպերով՝ կայուն ներքին պահանջարկի պահպանման ֆոնին: Երկրի տնտեսության համար հիմնական ռիսկը միաժամանակ նախկինի պես համաշխարհային տնտեսության հետագա զարգացման անորոշության բարձր աստիճանն է, մասնավորապես՝ Եվրոպայի պարտքային ճգնաժամի, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության շարունակվող վերականգնման հետ կապված:  Բացի այդ, ֆինանսական կարգավորիչի հաղորդագրությունների համաձայն, պետք է հատուկ ուշադրություն դարձնել հումքային ապրանքների գների հետագա դինամիկայի վրա:

«Ճապոնիայի Բանկը կշարունակի թուլացնել երկրի մոնետար քաղաքականությունը՝ ակտիվների գնման գործող ծրագրի ծավալի ավելացման ճանապարհով»,- հաղորդում է ԿԲ-ն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև