Ճապոնիայի բանկը կհետևի զարգացող երկրներին

20.02.2014 12:48
Ճապոնիայի բանկը կհետևի զարգացող երկրներին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի բանկի տնօրենների խորհրդի անդամները հայտարարել են, որ երկրի Կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի ցանկացած ռիսկերին, որոնք կարող են կապված լինել զարգացող երկրների հետ, հաղորդում է vestifinance.ru–ն։

«Ճապոնիայի բանկը պետք է ուշադիր լինի զարգացող տնտեսություն ունեցող երկրների հարցում, որտեղ կան խրոնիկ խնդիրներ, օրինակ` առևտրային և բյուջետային պակասուրդ», – ասել է Ճապոնիայի ԿԲ–ի ներկայացուցիչ Յոշիհիսա Մորիմոտոն։

Նա ընդունել է, որ ճապոնական արտահանումը ուժեղ արդյունքներ չի ցուցադրում Հարավ–արևմտյան Ասիայում գրանցված դանդաղ աճի պատճառով, քանի որ այդ տարածաշրջանը ավանդական կապ ունի ճապոնական տնտեսության հետ։

Ինչպես Ճապոնիայի բանկի տնօրենների խորհրդի մյուս անդամները, այնպես էլ Մորիմոտոն դրական է գնահատում ԱՄՆ տնտեսության վերականգնման տեմպերը։

«Թեև ԱՄՆ տնտեսությունը տուժել է ցուրտ եղանակի պատճառով, այնուհանդերձ երկրի վերականգնումն աստիճանաբար տարածվում է բնակչության եկամուտների լավացման, ինչպես նաև սպառման և արտադրության ամրապնդման վրա», – ավելացրել է նա։

Մորիմոտոն հաստատել է, որ դրամավարկային քաղաքականության մեջ փոփոխություններ դեռ չեն սպասվում, սակայն դրանք կարող են գրանցվել հարկ եղած դեպքում։

«Պոտենցիալ աճն ու ռիսկերը մանրամասն ուսումնասիրելուց հետո Ճապոնիայի բանկն անհրաժեշտ շտկումներ կանի իր քաղաքականության մեջ», – ասել է նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև