ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10%-ով` հասնելով 918,3 մլրդ դրամի

22.08.2012 14:03
ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10%-ով` հասնելով 918,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի կողմից 2012թ.-ի երկրորդ եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10 տոկոսով՝ հասնելով շուրջ 918,3 միլիարդ դրամի:

Բանկերի երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2012 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 433,3 միլիարդ դրամ՝ եռամսյակի սկզբում գրանցված 1 358,4 միլիարդ դրամի համեմատ: Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,1 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2012 թ.-ի հունիսի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14,1 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 82,9 տոկոսը կամ 129,2 միլիարդ դրամը բաժին է հասնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (101,5 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (87,6 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (82,1 միլիարդ դրամ) և Առէկսիմբանկ Գազպորմբանկի Խումբը  (72,7 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 82,35%, 72,81%, 55,43% և 81,5%:

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում փոքր և միջին, ինչպես խոշոր ձեռնարկությունների շրջանում մասնավոր հատվածին վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 83,5 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 16,4 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC-Հայաստան բանկի մոտ 69,7 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 31,7 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Ընդ որում Հայզբիսնեզբանկի մոտ 37,3 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 50,2 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 410,96 դրամ է): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև