ԱԽՏ բորսաները բացվել են ամերիկյան շուկաներից ստացված բացասական տվյալների ֆոնին

24.08.2012 14:17
ԱԽՏ բորսաները բացվել են ամերիկյան շուկաներից ստացված բացասական տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները ուրբաթ՝ օգոստոսի 24-ին, առքուվաճառքները սկսել են 0.3-1.25 տոկոսով ինդեքսների անկումով՝ ամերիկյան ինդեքսների նվազման ֆոնին,  վկայում են առքուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին նվազել է 1.25 տոկոսով՝ հասնելով 9063.6 կետի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարավային Կորեայի KOSPI-ին  կրճատվել է1.05 տոկոսով՝ կազմելով 1922.24 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքի սկզբին ընկել է 0.37 տոկոսով՝ հասնելով 4367.64 կետի:
Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 1.16 տոկոսով՝ կազմելով 19899.3 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0,3 տոկոսով և կազմել 2106.65 կետ:

Նախօրեի երեկոյան ամերիկյան ֆոնդային ինդեքսներն առևտրային նստաշրջանն ավարտել են 0.66-0.88 տոկոսի սահմանում գրանցված անկումով` երկրի աշխատանքի նախարարության կողմից օգոստոսի 18–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում գործազրկության նպաստների առաջնային հայտերի թվի տվյալների բացասական ընկալման հրապարակումից հետո։
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը սակարկվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև