ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները հունիսի 30-ի դրությամբ աճել են 6,2%-ով՝ կազմելով 1084,2 մլրդ դրամ

24.08.2012 14:13
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները հունիսի 30-ի դրությամբ աճել են 6,2%-ով՝ կազմելով 1084,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 1084,2  մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք 2012թ.-ի առաջին եռամսյակի համեմատ  ավելացել են 63,6 մլրդ դրամով կամ 6,2%ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության, բանկի արժութային պարտավորությունները կազմել են 418,4 մլրդ դրամ՝ 2012թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 20,7 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով:

Միաժամանակ ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները 2012 թվականի առաջին եռամսյակում 3,6 մլրդ դրամից նվազել են մինչև 2012թ.-ի երկրորդ եռամսյակի վերջիn 2,8 մլրդ դրամ (20,8% անկում):

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները 2012թ.-ի առաջին եռամսյակում աճել են 33,8 միլիարդից, հունիսի 30-ի տվյալներով, հասել են 41,4 միլիարդի (22,5տոկոս աճ):

Ընթացիկ ժամանակահատվածում մեծացել են նաև ԿԲ այլ փոխառությունները՝ առաջին եռամսյակի 43,2 մլրդ դրամից հունիսի 30-ին հասնելով 48,2 միլիարդի (11,6%-անոց աճ).: ԿԲ այլ պարտավորությունները կազմել են 219,2 մլն դրամ:

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամական միջոցներին բաժին է ընկել ողջ պարտավորությունների 61,4%-ը (2012թ.-ի առաջին կիսամյակում 61%) ՝ 665,8 մլրդ դրամ, ինչն ավել է առաջին եռամսյակի 42,9 մլրդ դրամից:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամական պարտավորությունները 2012թ.-ի երկրորդ եռամսյակում  աճել են 12,6 մլրդ դրամով (13,5%-ով) և կազմել 105,2 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները 2012թ.-ի երկրորդ եռամսյակում աճել են 22,5 մլրդ դրամով (կամ 6,2%-ով)՝ հասնելով ավելի քան 384  մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները 2012թ.-ի երկրորդ եռամսյակում մեծացել են 5,3 մլրդ դրամով կամ 3,2 տոկոսով՝ կազմելով 171,9 մլրդ դրամ:

Այլ դրամային պարտավորությունները հունիսի 30-ին կազմել են 4,8 մլրդ դրամ ($1-ը 409,81  դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև