Հունաստանի ռեցեսիան 2013թ.–ին նույնպես կշարունակվի

01.10.2012 17:04
Հունաստանի ռեցեսիան 2013թ.–ին նույնպես կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանը կանխատեսում է, որ 2013 թվականի կդառնա ռեցեսիայի վեցերորդ տարին, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ենթադրում է ՀՆԱ–ի 3.8-4 տոկոսանոց անկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որն էլ իր հերթին վկայաբերում է երկրի կառավարությունում ունեցած աղբյուրներին։

Ակնկալվում է, որ բյուջեն խորհրդարան կմտնի երկուշաբթի։

Կառավարությունը միաժամանակ ծրագրում է հասնել ՀՆԱ–ի 1.1–տոկոսանոց առաջնային հավելուրդի (այսինքն, եկամուտների գերազանցումը ծախսերին` չհաշված պարտքի սպասարկման ծախսերը)։ Հաջորդ տարի նախատեսվում է նաև կրճատել ծախսերը 7.8 միլիարդ եվրոյով` դա 11.5–միլիարդանոց կրճատումների ընդհանուր փաթեթի մի մասն է, որը ներկայում համաձայնեցվում է վարկատուների հետ, հայտնում է գործակալությունը։

Ընթացիկ տարում ակնկալվում է, որ տնտեսությունը կկրճատվի մոտ 7 տոկոսով։

Հունաստանը պարտքային ճգնաժամի պատճառով ստիպված էր 2010 թվականին դիմել ԵՄ–ի և ԱՄՀ–ի օգնությանը։ Կրճատելով ծախսերը բազմամիլիարդանոց վարկային աջակցության դիմաց` հունական կառավարությունը զուգահեռ ուժեղացրել է տնտեսության ակնումը, որը զգալիորեն կախված է պետական ծախսերից։ -*0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև