Եվրախումբը Հունաստանի հետ համաձայնության չի եկել

25.06.2015 12:51
Եվրախումբը Հունաստանի հետ համաձայնության չի եկել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրախմբի հատուկ նիստում Հունաստանն ու  վարկատուները չեն կարողացել համաձայնության գալ, հայտնում է Банки.ру–ն։

«Համաձայնություն դեռ չկա», – ասվում է եվրագոտու երկրների նախարարների հայտարարության մեջ։ Հունիսի 24-ի նիստում «Եվրախումբը տեղեկացվել է ինստիտուտների և հունական իշխանությունների միջև բանակցությունների ընթացքի մասին», նշվում է փաստաթղթում։

Ժամանելով Եվրախմբի արտակարգ հանդիպմանը` մասնակիցներից շատերն ասել են լրագրողներին, որ հունիսի 24-ին Հունաստանի վերաբերյալ որոշում կայացնելը քիչ հավանական է։ «Շատ զարմացած կլինեմ, եթե մենք կարողանանք փոխզիջումների գնալ այսօր», – ասել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբը։

Եվրախումբը նորից կհավաքվի հինգշաբթի տեղեկան ժամանակով ժամը 13։00–ին (Երևանի ժամանակով` 15:00), հայտնել է Ստուբը հանդիպման ավարտից հետո։ Նա նշել է, որ «որևէ հիմք չի մշակվել»։

«Բանակցությունները շարունակվում են, առաջընթաց կա, սակայն համաձայնության դեռ չենք հասել։ Մենք մտադիր ենք բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնել  նախարարներին (եվրագոտու ֆինանսների նախարարներին), այնուհետև վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Երկար աշխատանքային գիշեր է սպասվում այսօր», – նշել է  եվրոյի և սոցիալական երկխոսության հարցերի եվրակոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը։

Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել եվրագոտու հատուկ գագաթնաժողովը, որը Հունաստանի և միջազգային վարկատուների համաձայնության չի հանգեցրել, սակայն թույլ է տվել ևս մեկ քայլ անել փոխզիջումների գնալու ուղղությամբ։ Այժմ համաձայնությունը սպասվում է շաբաթվա վերջ։ Պայմանավորվածությունը կարող է հաստատվել հունիսի 25-26–ին Բրյուսելում երկրների ղեկավարների և ԵՄ կառավարության պլանային գագաթնաժողովում։ Սակայն եթե մինչև հունիսի 30-ը չհաջողվի համաձայնության հասնել, Հունաստանում սպասվում է ԱՄՀ վարկերի դեֆոլտ և եվրագոտուց դուրս գալու հնարավորություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև