ՀՀ բանկերի համախառն ակտիվները 2014թ.–ին կգերազանցեն 3,4 տրլն. դրամը

08.10.2012 14:48
ՀՀ բանկերի համախառն ակտիվները 2014թ.–ին կգերազանցեն 3,4 տրլն. դրամը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2012–2014թթ.–ի իրենց ակտիվներով միջինը 18 տոկոսանոց տարեկան աճ են կանխատեսում։

Ինչպես նշվում է «Հայաստանի բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2012–2014թթ.» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ, երեք տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ակտիվները կաճեն 63 տոկոսով կամ 1,3 տրլն դրամով և 2014թ.–ին կկազմեն ավելի քան 3,4 տրլն դրամ։

Միաժամանակ 2012–2014 թթ.–ից բանկերի վարկային պորտֆելը կաճի 1,2 տրլն դրամով կամ 95 տոկոսով և 2014թ.–ին կկազմի շուրջ 2,4 տրլն դրամ։

Կանխատեսվում է, որ 2012–2014 թթ.–ին ֆիզիկական անձանց ավանդները կաճեն 81 տոկոսով կամ 455 մլրդ դրամով (տարեկան 22 տոկոս միջին աճ)` 2014թ.–ին կազմելով 1,2 տրլն դրամ։ Իրավաբանական անձանց ավանդները նույն ժամանակահատվածում կաճեն 63 տոկոսով կամ 245 մլրդ դրամով (տարեկան 18 տոկոս միջին աճ) և կկազմեն 633 մլրդ դրամ։

Այդ կապակցությամբ 2012–2014թթ.–ի ժամանակահատվածի համար Հայաստանի առևտրային բանկերը համախառն պարտավորությունների տարեկան միջինը 18 տոկոսանոց աճ են կանխատեսում։ Այսպիսով, կանխատեսված ժամանակահատվածում համախառն պարտավորությունները կավելանան 63 տոկոսով կամ 1,1 տրլն դրամով և 2014թ.–ին կկազմեն 2,8 տրլն դրամ ($1 – 407,56 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև