16.04.2015 15:17
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2015 թվականի փետրվարի վերջին կազմել է 7,94 տոկոս, ինչը 0,52 տ.կ.–ով ավելի է հունվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 7,70 տոկոս։
Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը հոկտեմբերին բաժին է ընկել առևտրին`1.52% (աճը` 0,06 տ.կ.)։
Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը շինարարության ոլորտում կազմել է 1,12 տոկոս (աճը` 0,10 տ.կ.), վերամշակող արդյունաբերության ոլորտում` 0,67 տոկոս (աճը` 0,04 տ.կ.) և գյուղատնտեսության ոլորտում` 0,58 տոկոս (աճը` 0,04 տ.կ.)։։
Հանրային սննդի ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում 0,30% (անկում` 0,04 տ.կ.), հիփոթեքային վարկերի 0,58% (աճ` 0,07 տ.կ.), այլ ոլորտներում` 0,47% (անկում` 0,03 տ.կ.)։Ընդ ուրում, սպառողական վարկերում չաշխատող ակտիվների մասնաբաժինն աճել է 1,64%-ով ապրիլին և 1,69%` 2015 թ. Փետրվարին։
Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը փետրվարի 28-ի դրությամբ կազմել է մոտ 3 323,8 մլրդ. դրամ։
2015թ. փետրվարի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ (1 դոլարը` 472,64 դրամ) –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: