07.05.2015 19:51
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2015 թվականի մարտի վերջին կազմել է 7,41 տոկոս, ինչը 0,53 տ.կ.–ով ավելի է փետրվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 7,18 տոկոս։
Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը մարտի վերջին բաժին է ընկել սպառողական վարկերին` 1,76% (աճը` 0,07 տ.կ.)։
Միաժամանակ ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։
Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը մարտի 31-ի դրությամբ կազմել է մոտ 3 264,8 մլրդ. դրամ։
2015թ. փետրվարի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: