05.11.2012 12:47
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 29 –ից մինչև նոյեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,3 մլն՝ 1 դոլարի դիմաց 405,04 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել շուրջ 6 մլն եվրո և 670,8 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 523,59 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,8 միջին կշռված փոխարժեքով:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 111,6 մլն դոլար, ավելի քան 12,2 մլն եվրո և շուրջ 106,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,14 դրամ, 1 եվրոյի դիմաց 526,92 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,99 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հոկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,7 մլն դոլար: ($1 - 405,96 դրամ է): –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: