ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 5–ին 1,35 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

05.11.2012 14:49
ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 5–ին 1,35 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի 1,35 մլրդ դրամ ծավալով AMGT5204B130 թողարկման կարճաժամկետ պետալամ արժեկտրոնային  պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 350 մլն դրամ, բոլորը մրցակցային հայտերով, որոնք տրամադրվել են գործակալների կողմից։
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.3591 տոկոս` 10.75% սահմանային եկամտաբերությամբ: Տեղաբաշխման ժամանակ ստացված հասույթը կազմել է 1 222 004 653   դրամ ($1 – 405,96 դրամ է)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև