Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճը III եռամսյակում 2,7% է կազմել

13.11.2012 13:45
Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճը III եռամսյակում 2,7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից 2012թ.-ի երրորդ եռամսյակում արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալն ավելացել է 2,7 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 235,4 մլրդ դրամ:

Բանկերի 2012թ.-ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1,45 տրլն դրամ՝ 2012թ.-ի նախորդ եռամսյակում տրված 1,44 տրլն դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, արդյունաբերության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգում հաշվետու ժամանակաշրջանում առաջատարն է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 15,8%: Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի համախառն վարկային պորտֆելում ավելի քան 42,1%–ը կամ 37,2 մլրդ դրամ բաժին է հասնում արդյունաբերության վարկավորմանը (2012թ.-ի նախորդ եռամսյակում` 37,7 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (31,1 մլրդ դրամ), HSBC Հայաստան բանկը (շուրջ 28,2 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (շուրջ 22,6 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 19,7%, 21,3% և 18,9%:

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ`458 մասնաճյուղով: (1 դոլարը 409,5 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև