Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի տեմպերի դանդաղումը դրամի արժեզրկման ռիսկեր է պարունակում. թերթ

13.11.2012 13:48
Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի տեմպերի դանդաղումը դրամի արժեզրկման ռիսկեր է պարունակում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգով դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի տեմպերի դանդաղումը վերջին ինն ամիսներին գործնականում չի փոխվել նախաճգնաժամային ժամանակահատվածի համեմատ, գրում է «Օրակարգ» թերթը:

Այսպես, եթե 2008 թվականի հունվար-սեպտեմբերին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր 1,2 մլրդ դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 1,186 մլրդ դոլարի: Թերթը գրում է, որ աճի տեմպերի այսպիսի նվազումը դրամի հետագա արժեզրկման ռիսկեր է պարունակում:

Պարբերականի համաձայն, 2012 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգով Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտներն ավելացել են 94,2 մլն դոլարով կամ 8,6 տոկոսով, մինչդեռ 2010 թվականին աճը կազմել էր 206 մլն դոլար կամ 23,3 տոկոս: Թերթը հայտնում է, որ 2012 թվականին մասնավոր տրանսֆերտների 85 տոկոսն իրականացվել է Ռուսաստանից, միաժամանակ 2011 թվականի ինն ամիսների տվյալներով, դրանց բաժին է ընկել բոլոր տրանսֆերտների 83 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև