Հայաստանում առևտրի վարկավորումը III եռամսյակում ավելացել է 23,9%–ով` հասնելով 323,8 մլրդ դրամի

15.11.2012 13:43
Հայաստանում առևտրի վարկավորումը III եռամսյակում ավելացել է 23,9%–ով` հասնելով 323,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2012թ.-ի երրորդ եռամսյակում, 2011թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 23,9 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 323.8 մլրդ դրամ:

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2012թ.-ի երրորդ եռամսյակում տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1,45 տրլն դրամ՝ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի 1,52 տրլն դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 13,5 տոկոս: Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելի շուրջ 28 տոկոսը կամ ավելի քան 43,7 մլրդ դրամը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը (2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 32 մլրդ դրամ):

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև HSBC Բանկ Հայաստանը (ավելի քան 42,6 մլրդ դրամ), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ավելի քան 30,8 մլրդ դրամ), Ինեկոբանկը (շուրջ 25,3 մլրդ դրամ):
Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 32,1%, 19,5% և 35,4%:

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկի՝ 458 մասնաճյուղով ($1 – 408,77 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև