ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները երրորդ եռամսյակում գերազանցել են 1089,4 մլրդ դրամը

16.11.2012 16:30
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները երրորդ եռամսյակում գերազանցել են 1089,4 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գերազանցել են 1089,4 մլրդ դրամը, ինչը նշանակում է, որ դրանք 2012թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել են 0,5%ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության, բանկի արժութային պարտավորությունները երրորդ եռամսյակում կրճատվել են 2,4 տոկոսով և կազմել 408,3 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի վերջի 418,4 մլրդ դրամի դիմաց:

Միաժամանակ ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում երկրորդ եռամսյակի 2,8 մլրդ դրամից աճել են մինչև 3,2 մլրդ դրամ (12% աճ):

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները երկրորդ եռամսյակի 41,4 միլիարդից, սեպտեմբերի 30-ի տվյալներով, հասել են 48,5 միլիարդի (16,9 տոկոս աճ):
Ընթացիկ ժամանակահատվածում մեծացել են նաև ԿԲ այլ փոխառությունները՝ երկրորդ եռամսյակի 48,2 մլրդ դրամից հաշվետու ժամանակահատվածում հասնելով 49,7 միլիարդի (3,1%-անոց աճ).: ԿԲ այլ պարտավորությունները կազմել են 172,5 մլն դրամ:
Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամական միջոցներին բաժին է ընկել ողջ պարտավորությունների 62,5%-ը (2012թ.-ի երկրորդ եռամսյակում` 61,4%) կամ 681,2 մլրդ դրամ, ինչը 15,3 մլրդ դրամով շատ է երկրորդ եռամսյակի ցուցանիշից:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամական պարտավորությունները 2012թ.-ի երրորդ եռամսյակում կրճատվել են 4,1 մլրդ դրամով (3,9%-ով) և կազմել 101,1 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները 2012թ.-ի երրորդ եռամսյակում աճել են 16,5 մլրդ դրամով (կամ 4,3%-ով)՝ հասնելով ավելի քան 400,5 մլրդ դրամի:
Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները 2012թ.-ի երրորդ եռամսյակում մեծացել են 5,2 մլրդ դրամով կամ 3,1 տոկոսով՝ կազմելով 177,1 մլրդ դրամ:
Այլ դրամային պարտավորությունները սեպտեմբերի 30-ին կազմել են 2,4 մլրդ դրամ ($1-ը 407,71 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև