ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2012 թվականին աճել են 6,7%-ով

16.04.2013 14:00
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2012 թվականին աճել են 6,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլ. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1 180,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք մեկ տարում ավելացել են 74,6 մլրդ դրամով կամ 6,7%–ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության, 2012 թվականի ընթացքում բանկի արժույթային պարտավորությունները նվազել են 2.3%- ով և կազմել 445,1 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները 2012 թվականին նվազել են 31,6–ով և կազմել 2.7 մլրդ դրամ:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները հաշվետու 2012 թվականի ավարտին կազմել է 87,9 մլրդ դրամ, ինչը 15.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Ընթացիկ ժամանակահատվածում ԿԲ արտարժույթով փոխառությունները կազմել են 53.2 մլրդ դրամ` 2011 թվականի 38.8 մլրդ դրամից դիմաց ( 36.9 տոկոս աճ)։ ԿԲ այլ փոխառությունները կազմել են 244,3 մլն դրամ։

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամային պարտավորություններին բաժին է ընկել ողջ պարտավորությունների 62,3%-ը՝ 735,2 մլրդ դրամ, ինչը 2011թ.-ի ցուցանիշը գերազանցում է 13,1%-ով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամային պարտավորությունները 2012թ.-ին աճել են 38%-ով և կազմել ավելի քան 110,7 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները մեկ տարում աճել են 10,4%-ով՝ հասնելով 440,1 մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները մեծացել են 7,8 տոկոսով` կազմելով 179,8 մլրդ դրամ:

Այլ դրամային պարտավորությունները դեկտեմբերի 31-ին կազմել են 3 մլրդ դրամ ($1-ը 416,90 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև