Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հոկտեմբերին կազմել են 727.9 մլն դոլար

18.12.2012 15:22
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հոկտեմբերին կազմել են 727.9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի հոկտեմբերին տարեսկզբի համեմատ նվազել են 4.6 տոկոսով և կազմել են 727.9 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 64.4 տոկոս կամ 649.1 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 10.4 տոկոսով։

SDR–ի տեղաբաշխումը հոկտեմբերին կազմել է 135.6 մլն դոլար (տարեսկզբի համեմատ անկումը` 0,65%) և այլ վարկերը` 122.8 մլն դոլար (աճը` 20,5%)։

Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները 2012 թվականի հոկտեմբերին կազմել են 0.4 մլն դոլար (անկումը` 50 տոկոս)։ ($1-407,34 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև