ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի ընթացքում ավելացել են 35%-ով` կազմելով 38,3 մլրդ դրամ

25.03.2013 16:02
ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի ընթացքում ավելացել են 35%-ով` կազմելով 38,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 38,3 միլիարդ դրամ՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ ավելանալով  35 տոկոսով:

«Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» համաձայն, 2012թ.-ի չորրորդ եռամսյակում  ապահովագրական ընկերությունների ակտիվներում համեմատաբար մեծ բաժնեմասը` 36 տոկոսը, կազմում են բանկային դեպոզիտները, ուղիղ ապահովագրական գծով գումարները` 13.5 տոկոս, բաժնետոմսերում կատարած ներդրումները` 10.2 տոկոս և հիմնական միջոցները` 7.4 տոկոս։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շարքում ակտիվների մեծությամբ առաջատար է «Ինգո Արմենիա» ՓԲԸ–ն։

2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ ընկերությունների ակտիվների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 40.5 տոկոս։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այդ ընկերության բաժնեմասը կազմում է 26.2 տոկոս։

Ակտիվների ծավալով առաջին եռյակում են նաև Ռոսգոսստրախ Արմենիան` 8.5 մլրդ դրամով, 2012 թ.–ի համեմատ աճը` 35.1 տոկոս (ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 22,3%) և Ռեսո ընկերությունը` ավելի քան 5.5 մլրդ դրամով, աճը 60.7 տոկոսով (տ.կ.` 14,3%)։

Դրանց մեծությամբ հաջորդում են` Նաիրի Ինշուրանսը հաշվետու ժամանակահատվածում ակտիվների` 4.4 մլրդ դրամ ծավալով (աճը մեկ տարվա ընթացքում`12,4%–ով), Գարանտ Լիմենսը` 3.7 մլրդ դրամով (աճը`45,7%–ով), Արմենիա Ինշուրանսը` 3.3 մլրդ դրամով (աճը` 26,1%–ով) և Սիլ Ինշուրանսը` 2.6 մլրդ դրամով (աճը` 16,3%–ով)։ ($1–ը 418,09 դրամ) -0-

տեղ Ընկերություններ

Ակտիվները

31/12/2012 դրությամբ

(հազ.դրամ)

Ակտիվները

31/12/2011դրությամբ

(հազ.դրամ)

1

Ինգո Արմենիա

10,048,609

7,151,971

2

Ռոսգոսստրախ Արմենիա

8,552,259

6,327,835

3

Ռեսո

5,501,746

3,421,889

4

Նաիրի Ինշուրանս

4,420,191

3,931,689

5

Գարանտ–Լիմենս

3,792,313

2,602,271

6

Արմենիա Ինշուրանս

3,367,098

2,669,233

7

Սիլ Ինշուրանս

2,611,985

2,244,167

  ԸՆԴԱՄԵՆԸ

38,294,201

28,349,055

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև