Հայաստանում ռուսական ռազմակայանի սպաները բնակարաններ են ստանում ռազմական հիփոթեքի ծրագրով

27.11.2012 18:31
Հայաստանում ռուսական ռազմակայանի սպաները բնակարաններ են ստանում ռազմական հիփոթեքի ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ավելի քան 20 սպա, ովքեր մասնակցում են զինծառայողների բնակարանային ապահովման կուտակային հիփոթեքային համակարգին (ԿՀՀ), ամբողջական բնակարանային փոխառություն (ԱԲՓ) ստանալու մասնակցի իրավունքի մասին վկայականներ են ստացել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Նրանցից յուրաքանչյուրն իր ցանկությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտական բնակարանի ձեռք բերման համար շրջան է ընտրել:

Այդ տարի բնակության համար առավել պահանջված վայր են դարձել Ռուսաստանի հարավային շրջանները՝ Ռոստովի և Վոլգոգրադի, Կրասնոդարի շրջանները:

ԱԲՓ հատկացման մասին վկայականներ ստանալով` սպաներն արդեն ընտրել են վարկային կազմակերպությունը, որն աշխատում է «Ռազմական հիփոթեք» ծրագրով: Բանկում ներկայացնելով ԱԲՓ ստանալու մասին վկայականը` ԿՀՀ-ի մասնակիցները վարկային փոխառության պայմանագրեր են կնքում և ընտրած բնակարանները որպես սեփական են ձևակերպում:

«Նախորդ տարվա համեմատ «Զինծառայողների բնակարանային ապահովման կուտակային հիփոթեքային համակարգի մասին» Դաշնային օրենքի շրջանակներում բնակարան ստացած ռազմակայանի զինծառայողների քանակը կրկնակի ավելացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև