ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա

28.11.2012 10:33
ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները նոյեմբերի 28-ի առքուվաճառքները նվազումով են բացել Ավստրալիայից ստացված անմխիթար մակրոտնտեսական տվյալների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0,51 տոկոսով՝ հասնելով 9375,48 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,6 տոկոսով՝ կազմելով 1913,66 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին նվազել է  0,49 տոկոսով՝ հասնելով 4436,6 կետի:
Ցուցիչների բացասական դինամիկան պայմանավորված է Ավստրալիայից ստացված մակրոտնտեսական տվյալներով, որը երրորդ եռամսյակում եռամսյակային կտրվածքով առևտրային հաշվեկշռի պակասուրդի ավելացում  է գրանցել 2,2 անգամ՝ հասնելով 4,65 մլրդ ավսրալական դոլարի (4,9 մլրդ ԱՄՆ դոլար):  Ցուցանիշի վատացման հիմնական պատճառը երկաթային հանքաքարի և ածուխի արտահանման կրճատումն է:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև