ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը ապահովագրության բացառիկ տեսակ են գործարկել

11.03.2013 20:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը ապահովագրության բացառիկ տեսակ են գործարկել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ հայտարարում է ապահովագրության բացառիկ տեսակ այն հաճախորդների համար, ովքեր ձևակերպել են հիփոթեքային վարկ Բանկում` վարկառուների ֆինանսական ռիսկի ապահովագրում աշխատատեղի/զբաղվածության կորստի հետ կապված:

Բանկի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-վարկառուները հնարավորություն ունեն ոչ միայն ձևակերպել հիփոթեքային վարկ շահավետ պայմաններով, այլև ստանալ ապահովագրություն զբաղվածության կորստից, որը կօգնի կատարել վարկային պարտավորությունները և ապահովել վարկի հերթական վճարների կատարումը աշխատատեղի կորստի դեպքում:

Ապահովագրական դեպքեր կհամարվեն հաճախորդ-վարկառուի մոտ աշխատատեղը կորցնելու արդյունքում եկամտի չնախատեսված կորստի հետևանքով առաջացած անվճարունակությունը ելնելով հետևյալ հիմնական դեպքերից`

. Աշխատանքային պայմանագրի դադարեցում/հաճախորդ-վարկառուի նախաձեռնությամբ հատուցվող ծառայությունների մատուցման պայմանագիր/ կողմերի համաձայնությամբ ՀՀ օրենսդրության համապատասխան;
. Հաճախորդ-վարկառուի գործատուի գործունեության դադարեցում կամ լուծարում;
.Արտադրության ծավալների և/կամ տնտեսական և/կամ տեխնոլոգիական պայմանների և/կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, ինչպես նաև Հաճախորդ-վարկառուի գործատուի աշխատակիցների թվաքանակի և/կամ հաստիքի կրճատման արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված:

Փոխհատուցման գումարը վճարվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից աշխատատեղի կորստից հետո 6 ամսվա ընթացքում, հետևաբար, վճարվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների վեցապատիկ չափը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշում է. «Ներկա պահին վարկի հայտը ներկայացնելիս աշխատատեղը կորցնելու վախը հանդիսանում է որոշիչ գործոն, հատկապես հիփոթեքային վարկի դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով ՀՀ աշխատաշուկայում կադրերի բարձր հոսքի միտումները, ինչպես նաև հոգալով իր վարկառուների մասին, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ մշակեցին և ներդրեցին ապահովագրական շուկայում նախադեպը չունեցող ապահովագրության տեսակ աշխատատեղի կորստից: Մենք վստահ ենք, որ տվյալ առաջարկը կվերացնի հոգեբանական պատնեշը և կդառնա վստահության երաշխիք մեր վարկառուների համար»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 մլրդ դրամ (6 մլն. դոլար)։

Ռոսգոսստրախ Արմենիան ունի 46 գրասենյակ, այդ թվում` 18 մասնաճյուղ, 13 վաճառքի գրասենյակ Երևանում և 33-ը` Հայաստանը խոշոր քաղաքներում և մարզկենտրոններում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև