Միջկառավարական համաձայնագրի շրջանակում Հայաստանը կարող է 79.5 մլն եվրոյի արտոնյալ վարկեր ստանալ KfW բանկից

13.03.2013 20:33
Միջկառավարական համաձայնագրի շրջանակում Հայաստանը կարող է 79.5 մլն եվրոյի արտոնյալ վարկեր ստանալ KfW բանկից

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը կարող է Վերականգնման վարկերի բանկից (KfW) 79.5 մլն եվրո ընդհանուր ծավալի տարբեր ծրագրերի իրագործման արտոնյալ վարկեր ստանալ` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելի միջև։

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր հետևյալ ծրագրերի համար`«Գյուղատնտեսական սեկտորի աջակցության ծրագիր» նախագիծ` մինչև 15 մլն եվրո գումարի չափով, «Կլիմայի համար նպաստավոր թափոնների մշակման տնտեսություն, Հայաստան, 1-ին փուլ» ծրագիր՝ մինչև 20 մլն եվրո գումարի չափով, «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագիր՝ մինչև 40 մլն եվրո գումարի չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև