Հայաստանի ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

19.03.2013 15:17
Հայաստանի ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 19-ին տեղի է ունեցել 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 560 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 720 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 759 703 279 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2780 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3200 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև