Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի փետրվարին աճել են 0.2%–ով` կազմելով 1771,6 մլն դոլար

29.03.2013 15:35
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի փետրվարին աճել են 0.2%–ով` կազմելով 1771,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թվականի փետրվարին կազմել են 1771,6 մլն դոլար` հունվարի համեմատ ավելանալով 0.2 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը` $1736,1 միլիոնը, ընդգրկված է փոխարկելի արժույթում

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 21,6 մլն դոլար` հունվարի համեմատ նվազելով 32 տոկոսով։ ($1-ը 419.08 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև