Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները 2013թ.–ի առաջին եռամսյակում կայունություն են ցուցաբերել. ԿԲ

08.04.2013 14:43
Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները 2013թ.–ի առաջին եռամսյակում կայունություն են ցուցաբերել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի առաջին եռամսյակում ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները, ուրբաթ տեղեկացրել է ԿԲ մամուլի ծառայությունը` ներկայացնելով մարտի 26–ին կայացած ԿԲ խորհրդի նիստի արդյունքները։

«Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը մարտի 15–ի դրությամբ կազմել է 8,4%` նախորդ տարեվերջի համեմատ կրճատվելով 1,4տ.կ.–ով ։ Մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9,7% (անկումը՝ 0,6 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7,7% (անկումը՝ 0.3 տոկոսային կետ)»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտարժույթի շուկայում մարտի 15-ին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 1,4%-ով` կազմելով 411,5 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 0,6%-ով՝ կազմելով 535,7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 1,3%-ով` կազմելով 13,4 դրամ:

Այսպես, 2013թ.–ի փետրվարին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են, համապատասխանաբար, 20,9% և 13,0%, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 19,0%, իսկ արտարժութային ավանդներինը` 31,4% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 24,8%):

«Փետրվարին վարկավորման աճի տեմպերը կազմել են տ/տ 26.1%՝ կառուցվածքում պահպանելով արտարժութային վարկերի գերակշռությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների` փետրվարին ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 9,2 տոկոս` հունվարին գրանցված 9,6 տոկոսի փոխարեն, իսկ փետրվարին և հունվարին վարկերի միջին տոկոսադրուքյները կազմել են 14,9 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև