Բորսայում շրջանառվող ԶՀԲ–ի բաժնետոմսերի շուրջ 7,2%–ը վաճառվել է 276,9 մլն դրամի դիմաց

09.04.2013 20:18
Բորսայում շրջանառվող ԶՀԲ–ի բաժնետոմսերի շուրջ 7,2%–ը վաճառվել է 276,9 մլն դրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX  Արմենիա բորսայում շրջանառվող Զարգացման հայկական բանկի բաժնետոմսերի մոտ 7.2 տոկոսն այսօր վաճառվել է 276,979, 040 դրամի դիմաց։

Ինչպես վկայում են բորսայական տվյալները, վաճառվել է 56 758 սովորական անվանական բաժնետոմսեր` մեկ բաժնետոմսի դիմաց 4 880 դրամ գնով։

NASDAQ OMX Արմենիայի տվյալների համաձայն` տվյալ ցուցանիշը 2,7 անգամ գերազանցել է 2012թ.–ի առուվաճառքների ծավալը։
Միաժամանակ շրջանառության մեջ գտնվող բանկի սովորական անվանական բաժնետոմսերի քանակը կազմում է 792 685 հատ`յուրաքանչյուրը 5 500 դրամ անվանական արժողությամբ և 4,35 մլրդ դրամ ծավալով։

Զարգացման հայկական բանկը Հայաստանի առաջին առևտրային բանկերից մեկն է, որը հիմնադրվել է 1990թ.–ի սեպտեմբերի 14–ին ստորագրված կանոնադրական պայմանագրի համաձայն, իսկ Բանկի փաստացի գործունեությունը մեկնարկեց 1991թ.–ի աշնանից։ Մինչև 1995թ.–ի նոյեմբերը Բանկը գործել է «Վերականգնման և զարգացման բանկ» անվան տակ։ Ավելի քան 10 տոկոս մասնաբաժնով բաժնետերեր են Ռուբեն Հայրապետյանը` 19,98%, Արայիկ Մեխակյանը` 16,95%, Գրիգոր Տերմենջյանը `16,03%. ($1 – 418,77 դրամ է)  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև