Հայաստանում ապրիլի 13–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

13.04.2013 18:14
Հայաստանում ապրիլի 13–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ13 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2,54 մլն դոլարի (շուրջ 1.05 մլրդ դրամ) 18 գործարք: Միաժամանակ ապրիլի 13–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Ապրիլի 10–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 417.40 դրամ, 1 եվրոն՝ 544.50  դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև