Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013 թ.–ի փետրվարի վերջին ավելի քան 51.3 մլրդ դրամ է կազմել

13.04.2013 18:23
Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013 թ.–ի փետրվարի վերջին ավելի քան 51.3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ ռեպո պայմանագրերը) 2013 թվականի փետրվարի վերջին կազմել է ավելի քան 51.3 մլրդ դրամ` ավելանալով 14.3%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Տվյալների համաձայն, միջբանկային դրամային վարկերի ծավալը այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել է 2.4 անգամ և կազմել մոտ 14.9 մլրդ դրամ։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում միջբանկային արժութային վարկերը կրճատվել են 6.3 տոկոսով և փետրվարի վերջին կազմել են ավելի քան 36.4 մլրդ դրամ։

2013 թվականի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ (1 դոլարը 417,65 դրամ է)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև