Հայաստանի ԿԲ–ն ապրիլի 15-ին 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմս է տեղաբաշխել

15.04.2013 18:37
Հայաստանի ԿԲ–ն ապրիլի 15-ին 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39131147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 934 805 380 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1967 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև