Հայաստանի ՀՆԱ–ում պետբյուջեի փոքր մասնաբաժինը սահմանափակում է ակտիվ տնտեսական քաղաքականության հնարավորությունը. Աղանբեգյան

18.04.2013 20:21
Հայաստանի ՀՆԱ–ում պետբյուջեի փոքր մասնաբաժինը սահմանափակում է ակտիվ տնտեսական քաղաքականության հնարավորությունը. Աղանբեգյան

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ–ում պետբյուջեի փոքր մասնաբաժինը սահմանափակում է իշխանությունների կողմից ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունը, կարծում է ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսական տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ Աբել Աղանբեգյանը։

«Հայաստանում ՀՆԱ–ում բյուջեի մասնաբաժինն ամենացածր է աշխարհում, և այդ պատճառով Հայաստան պետությունը, ողջ ցանկությամբ հանդերձ, չի կարող ակտիվ տնտեսական քաղաքականություն վարել. դրա համար նա բավարար գումար չունի»,– ՀՌՀ–ի գայդարյան ընթերցումների ընթացքում ասաց նա։

Աղանբեգյանը նշեց, որ Ռուսաստանի ՀՆԱ–ում համախմբված բյուջեի մասնաբաժինը 40 տոկոսից փոքր–ինչ պակաս է, իսկ Հայաստանում այն կազմում է շուրջ 25 տոկոս, «որն այժմ փոքր–ինչ բարձրացել է»։

Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները 2012թ.–ի արդյունքներով կազմել են շուրջ 968,3 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 24,3 տոկոսը։
«Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասեր» թեմայով գայդարյան ընթերցումներն են առաջին անգամ անցկացվում ապրիլի 18–19–ին Հայաստանում` Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև