Հայաստանում ոսկին էժանացել է

22.04.2013 19:11
Հայաստանում ոսկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ոսկի` գնման գին` 17181.08 (-2169.14), բացթողնման գին` 18675.09 (-2357.76), արծաթ` գնման գին` 289.22 (-49.68, բացթողնման գին` 314.37 (-54), պլատին` գնման գին` 17705.91 (-1225.5), բացթողնման գին` 19245.55 (-1332.07),  պալադիում`  գնման  գին` 8308.98 (-628.4), բացթողնման գին` 9031.50 (-683.04):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև