Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

26.04.2013 18:25
Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուս օգտատերերի մոտ 20 տոկոսն ավելի քան 2 անգամ կիբերհանցագործների զոհ է դարձել և բանկային գործառնություններ և առցանց գնումներ կատարելիս գումար է կորցրել, ասվում է «Կասպերսկու Լաբորատորիայի» հաղորդագրության մեջ։

Աշխարհում այս ցուցանիշը կազմում է միջինը 14 տոկոս։

«Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության անդամների` Facebook սոցիալական ցանցում անցկացրած հարցման համաձայն, տարեկան մեկ կամ երկու անգամ անձնական տվյալների գողության կամ վարկային քարտերի հետ կապված խարդախության զոհ է դառնում ռուսների 8 տոկոսը։ Աշխարհում այդ ցուցանիշը փոքր–ինչ ավելի բարձր է` 10 տոկոս։

«Ինտերնետ բանկինգի և առցանց գնումներ կատարելու համակարգերի համբավը բառացիորեն օրեցօր է աճում։ Իսկ վիրտուալ տարածությունում դրամական միջոցների շրջանառության ավելացումն օրինաչափորեն ավելացնում է կիբերհանցագործների հետաքրքրությունը»,– հաղորդագրության մեջ մեջբերվում է «Կասպերսկու Լաբորատորիայի» ռուսական հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովի խոսքը։

Նրա կարծիքով` եթե Ռուսաստանը հայտնվել է այն երկրների ցուցակում, որտեղ օգտատերերն ավելի հաճախ են գումար կորցնում համացանցում, նշանակում է, որ ռուսներն ակտիվացել են առցանց ֆինանսական գործառնություններ կատարելու հարցում, սակայն բանկային քարտի կամ էլեկտրոնային դրամապանակի գաղտնագրի տվյալները մուտքագրելիս` թեթևամտորեն են վերաբերվում հատուկ պաշտպանական գործիքներից օգտվելու հանգամանքին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև