ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

25.06.2013 18:52
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված և նորացված «Մյասնիկյան» և «Արարատ» մասնաճյուղերի պաշտոնական բացումը  տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ Բանկի մասնաճյուղերի վերանորոգման ծրագիրը, որը սկսվել է անցյալ տարի, շարունակվում է նաև 2013թ.: Եվ Բանկի ևս երկու վերանորոգված մասնաճյուղերի բացումը Բանկի հաճախորդների համար կլինի լրացուցիչ խթան` սպասարկվելու առաջնակարգ բանկում:

«Մեր նպատակն է շարունակել մնալ քաղաքացիների վստահելի ֆինանսական գործընկերը ինչպես առօրյա հոգսերում ու գործերում, օրինակ` ծառայությունների վճարման, դրամական փոխանցումների հարցում, այնպես էլ կարևոր որոշումներում, ինչպիսին է վարկային ռեսուրսներով խոշոր գնումների կատարումը»,- նշեց նա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերով` մասնաճյուղերի նորացման նպատակը, որոնց թիվն արդեն հասավ 31-ի, առաջին հերթին հաճախորդների սպասարկման որակի բարձրացումն է։

«Մենք նորացնում ենք մասնաճյուղերը` հաշվի առնելով բնակչության պահանջները։ Դրա տակ պետք է հասկանալ ոչ միայն վերանորոգումը, այլև գոտիավորումը` հաշվի առնելով տրամադրվող ծառայությունների շրջանակը»,- ասաց նա` ավելացնելով, որ մինչև 2013թ. ավարտը նախատեսվում է ավարտել բոլոր մասնաճյուղերի բարեկարգումը։

ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը նշեց, որ բանկը, հաշվի առնելով ֆինանսական համակարգի զարգացման ժամանակակից միտումները և հաճախորդների նոր պահանջները, իրականացնում է մասնաճյուղերի բարեփոխման ծրագիր` ժամանակակից պահանջներին համապատասխան։

Նա ընդգծեց նաև, որ այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է։
«Վերջին երեք տարվա ընթացքում ակտիվների ցուցանիշն ավելացել է տարեկան մոտ 33%-ով, վարկավորմանը` 47%-ով», – ավելացրեց նա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մյասնիկյան» և «Արարատ» մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը`ի դեմ Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, Վեդի քաղաքի քաղաքապետը,

Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև