Գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողությունները. Սմակով

10.09.2013 19:59
Գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողությունները. Սմակով

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողությունները ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հետ աշխատանքում, հայտարարել է ՎՏԲ–Հայաստան բանկի խորհրդի անդամ, ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովը։

«Մենք, որպես գլխավոր կազմակերպություն, բարձր ենք գնահատում բանկի հաջողությունները ֆիզիկական անձանց, բնակչության, փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքում, և ուրախ ենք, որ գործընկերների հետ նախատեսված ծրագրերն իրականացվում են», – ասել է նա երեքշաբթի Աբովյանի «Կոտայք» վերանորոգված մասնաճյուղի բացման ժամանակ։

Սմակովի խոսքերով` բանկը հետևողականորեն առաջ է շարժվում ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հետ բիզնեսի զարգացման ոլորտում երկու ուղղությամբ` նոր պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավում։ Այս կապակցությամբ նա նշել է, որ գլխավոր կազմակերպությունը բարձր է գնահատում ՎՏԲ–Հայաստան բանկի հաջողություններն ապրանքների շարքի ընդլայնման, հաճախորդների սպասարկման որակի բարելավման գործում։

«Ինչպես դուք գիտեք, բանկը մասնաճյուղային ցանցի վերակազմավորման հետևողական ծրագիր է իրականացնում, որը կոչված է հաճախորդների սպասարկման բարձր որակ ապահովել։ Այդ պատճառով ինձ շատ հաճելի է նշել, որ բանկը շարժվում է այն ճանապարհով, որը մենք ծրագրել էինք` հետևողականորեն իրականացնելով ռազմավարությունը։ Եվ ես համոզված եմ, որ դա կբերի լրացուցիչ շահեր հաճախորդներին և  կուրախացնի մեզ` բաժնետերերիս», – ավելացրել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև