Դոլարը կրկին թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

27.06.2013 12:11
Դոլարը կրկին թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ կրկին բարձրացել է  ԴՊՀ–ի կողմից շուկայի ակտիվների հետգնման ծավալները նվազեցնելու ֆոնին։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի դրական դինամիկան սահմանափակել է ԱՄՆ–ի վիճակագրությունը, վկայում են առուվաճառքների տվյալները։

Առուվաճառքների ավարտին մեկ եվրոն կազմել է  1,3012 դոլար` մեկ օր առաջ գրանցված 1,3082 դոլարի դիմաց։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է և կազմել 97,74 իեն` մեկ դոլարի դիմաց` նախորդ առուվաճառքին գրանցված 97.83 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների երկրների վեց արժույթի զամբյուղում դոլարն ավելացել է մինչև 82,96 կետ` երեքշաբթի օրվա 82.55 կետի դիմաց։

Եվրոյի նկատմամբ դոլարի թանկացումը պայմանավորված է ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի այն հայտարարություններով, թե կարգավորիչը մտադիր է սատարել եվրոպական տնտեսությանն ու օգտագործել դրա համար անհրաժեշտ գործիքները։

«Ընթացիկ տարվա ընթացքում մենք բազմիցս ասել ենք, որ եվրո գնելու պատճառներ չենք տեսնում, երբ եվրոյի փոխարժեքը 1.30 դոլարից բարձր կետում է գտնվում»,– MarketWatch գործակալությանն է ասել Tempus Consulting–ի տնօրեն Ջոն Դոյլը։

Ամերիկյան արժույթի պահանջարկի նվազման վրա փոքր ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ տնտեսության դինամիկայի առաջին եռամսյակի տվյալները։ 1.8 տոկոս աճը վերլուծաբանների կանխատեսածից (2,4%) քիչ էր, ինչն էլ բացասաբար ազդեց ամերիկյան արժույթի փոխարժեքի վրա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև