«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2013թ. տարեվերջ ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը

09.12.2013 13:46
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2013թ. տարեվերջ ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2013թ. տարեվերջ 40 տոկոսով ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ. երեք եռամսյակում կազմել է 337,807.61 մլն դրամ, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 131,613.73 մլն դրամ, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 206,193.88 մլն դրամ:

Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման իրականացվել է 28,015.61մլն դրամի փոխանցում, որից դեպի Հայաստան` 25,666.88 մլն դրամ, իսկ Հայաստանից` 2,348.73 մլն դրամ:

Մինչև 2013թ. տարեվերջ Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը 40%-ով` նախորդ ժամանակահատվածի համեմատ:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «COINSTAR MONEY TRANSFER», RIA MONEY TRANSFER համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  -0- - -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև