Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը մասնակցել է «Դրամական փոխանցումների, կանխիկ արժույթի և բանկային մետաղների շուկաներ» միջազգային համաժողովին

17.06.2013 14:38
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը մասնակցել է «Դրամական փոխանցումների, կանխիկ արժույթի և բանկային մետաղների շուկաներ» միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» մասնակցել է Կիևում կայացած «Դրամական փոխանցումների, կանխիկ արժույթի և բանկային մետաղների շուկաներ» միջազգային V համաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` համաժողովը տարվա ամենասպասված միջոցառումներից մեկն է, որտեղ հավաքվում են դրամական փոխանցումների, բանկային մետաղների և մետաղադրամների շուկաների լավագույն փորձագետներին։

Ըստ «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» գլխավոր փոխտնօրեն Ռուբեն Խաչատրյանի` համաժողովի կազմակերպիչներից մեկն է «AVERS» դրամական փոխանցումների ուկրաինական միջազգային համակարգը, որի հետ բանկը հաջող գործնական հարաբերություններ ունի միջազգային դրամական փոխանցումների ոլորտում։

«Կիևում կայացած հանդիպման ժամանակ մեր միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առէկսիմբանկը Հայաստանում «AVERS» համակարգի գլխավոր գործընկերներից մեկը կդառնա»,– նշեց նա։

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ուկրաինացի գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերել թղթադրամային գործառնությունների բնագավառում բանկի հետ համագործակցության հարցում, ինչը զգալիորեն կբարձրացնի օպերատիվությունը և կնվազեցնի ինկասացիայի ուղղությամբ բանկի ծախսերը։

AVERS դրամական փոխանցումների միջազգային համակարգը (Ուկրաինա) համագործակցում է 86 գործակալ բանկերի հետ, ինչպես նաև 5 արտասահմանյան գործընկեր համակարգերի հետ, Ուկրաինայի տարածքում ներառում է սպասարկման ավելի քան 2,7 հազար կետ և շուրջ 100 հազար` արտերկրում։ 2013թ.–ի առաջին եռամսյակում համակարգի շրջանառությունը կազմել է շուրջ 197 մլն ԱՄՆ դոլար (ավելի քան 1,6 մլրդ գրիվեն), իսկ տրանզակցիաների քանակը` 348 հազար։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև