Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ին 405.30 դրամ է կազմել

09.12.2013 19:56
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ին 405.30 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 9–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց  405.30 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 1.6 մլն դոլարի (շուրջ ավելի քան 648.4 մլն դրամ) 6 գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 9–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 9–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406.80 դրամ, 1 եվրոն`558.01 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև