Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 13-ին 405 դրամ է կազմել

13.12.2013 18:08
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 13-ին 405 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 6,15 մլն դոլարի (ավելի քան 2,49  մլրդ դրամ) 33 գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 13–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 13–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 404,95 դրամ, 1 եվրոն`556,85 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև