Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսուհետ հասանելի է Անելիք բանկի բոլոր մասնաճյուղերում

20.02.2014 12:17
Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսուհետ հասանելի է Անելիք բանկի բոլոր մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի հաճախորդները հնարավորություն են ստացել բանկի բոլոր մասնաճյուղերում դրամական փոխանցումներ իրականացնել  Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Անելիք բանկը միացել է Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգին այս տարվա հունվարին։

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, 2014 թվականին բանկի ռազմավարությունն ուղղված է նոր բանկային ծառայությունների և հատապես մանրածախ պրոդուկտների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բանկին առավել մոտ գտնվել իր հաճախորդին:

«Վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք, մեկ անգամ օգտվելով մեր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտներից, այդ թվում նաև Intel Express դրամական փոխանցումների համակարգից, և դառնալով մեր հաճախորդը, շատ արագ կկարողանա գնահատել «Անելիք Բանկ»-ի հաճախորդը լինելու առավելությունը», – ավելացրել է նա։

Գևորգյանի խոսքով` առաջիկայում բանկը նախատեսում է առավել ընդլայնել մանրածախ բանկային պրոդուկտների տեսականին:

Ինչպես բանկի կողմից սպասարկվող Anelik և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, բանկի հաճախորդները կարող են փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև