Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $88,8 մլն

24.02.2014 11:09
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $88,8 մլն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 17–21–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 88,8 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 411,38 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 5 մլն եվրո և ավելի քան 673,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 563,58 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,56 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 112,7 մլն դոլար, շուրջ 9,2 մլն եվրո և ավելի քան 102,8 մլն ռուբլի` համապատասխանաբար 412,88 դրամ, 567,31 դրամ և 11,70 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի փետրվարի 10–16–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  36,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 41,3 մլն դոլար։ ($1 – 412,81 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև