Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականն ավարտել են 933 մլն դրամ վնասով

25.02.2014 15:55
Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականն ավարտել են 933 մլն դրամ վնասով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ.–ին իրենց գործունեությունն ավարտել են 933 մլն դրամ վնասով` 2012 թ.–ին գրանցված 525,4 մլն դրամի շահույթի համեմատ։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

Հատկանշական է, որ ապահովագրության հայրենական շուկայում գործող յոթ ընկերություններից միայն երկուսն են 2013 թվականն ավարտել շահույթով, դրանք են` Նաիրի Ինշուրանսն ու Արմենիա Ինշուրանսը։

2013 թ.–ի չորրորդ եռամսյակում ընկերությունների գործունեության տվյալների համաձայն` Նաիրի Ինշուրանսի զուտ շահույթը կազմել է 514,4 մլն դրամ` 2012 թ.–ին գրանցված 207,9 մլն դրամի շահույթի համեմատ, իսկ Արմենիա Ինշուրանսի զուտ  շահույթը կազմել է 297,5 մլն դրամ` նախորդ տարի գրանցված 402,6 մլն դրամի համեմատ։

Սիլ Ինշուրանս, Ռեսո, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, Ռոսգոսստրախ–Արմենիա և Գարանտ–Լիմենս ապահովագրական ընկերությունները տարին ավարտել են մոտ 1,7 մլրդ դրամի համախառն վնասով։

Սիլ Ինշուրանսի զուտ վնասը 2013 թ.–ի արդյունքում կազմել է 25,5 մլն դրամ` 2012 թ.–ին գրանցված 187,4 մլն դրամի վնասի համեմատ։ Ռեսո ընկերությունը տարին ավարտել է 258,6 մլն դրամի վնասով` նախորդ տարի գրանցված 127,9 մլն դրամ շահույթի համեմատ։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ նախորդ տարին ավարտել է 440,6 մլն դրամ վնասով (2012 թվականին շահույթը կազմում էր 114 մլն դրամ)։

Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը 2013 թվականին, նախորդ տարվա նման, աշխատել է վնասով, որը տարվա արդյունքում կազմել է 442,6 մլն դրամ։

Գարանտ Ինշուրանս ընկերությունը 2013 թ–ը ավարտել է 577,4 մլն դրամ վնասով։ Միաժամանակ նախորդ տարի ընկերությունն աշխատել է 233,5 մլն դրամի շահույթով։

Ապահովագրական ընկերությունների ակտիվները 2013 թ.–ի արդյունքում կազմել են 47,2 մլրդ դրամ (տարվա ընթացքում գրանցված աճը կազմել է 25,7 տոկոս), պարտավորությունները` 32,7 մլրդ դրամ (40,4 տոկոսի աճ), կապիտալը` 14,4 մլրդ դրամ (1,7 տոկոսի աճ)։

2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1 – 412,75 դրամ) –0—

Տեղ

Ընկերություններ

31/12/2013

հազ. դրամ

31/12/2012

հազ. դրամ

1

Նաիրի Ինշուրանս

514,364

207,961

2

Արմենիա Ինշուրանս

297,563

402,583

3

Սիլ Ինշուրանս

-25,512

-187,407

4

Ռեսո

-258,586

127,937

5

Ինգո Արմենիա

-440,659

114,080

6

Ռոսգոսստրախ–Արմենիա

-442 637

-373,185

7

Գարանտ Ինշուրանս

-577,473

233,462

Ընդամենը

-932,940

525,431


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև