ԿԲ–ն կպահպանի կշռադատված և հետևողական քաղաքականությունը բանկերի վերահսկողության հարցում

02.04.2014 13:55
ԿԲ–ն կպահպանի կշռադատված և հետևողական քաղաքականությունը բանկերի վերահսկողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը մտադիր է շարունակել կշռադատված և հետևողական վերահսկող քաղաքականությունը բանկային հատվածում, բայց խստորեն կպայքարի ոչ հավաստի հաշվետվություն տրամադրող բանկերի դեմ, հայտնել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան` ելույթ ունենալով ռուսական բանկերի ասոցիացիայի XXV համագումարում, հաղորդում է Փրայմը։

«Մենք ամենամեծ ուշադրությունն ենք դարձնում այն բանկերին, որոնք կարող են ռիսկերի բարձր խտություն ունենալ... Վերահսկիչ քաղաքականությունը կշռադատված կլինի, բայց հետևողական»,– ասել է ԿԲ ղեկավարը։

Ըստ նրա` ԿԲ–ի հատուկ ուշադրության օբյեկտներն այս տարի կդառնան այն բանկերը, որոնց գործունեությունը նշանակություն ունի երկրի կամ տարածաշրջանի համար, այդ թվում` նշանակալի բանկերը, ֆինանսական դժվարություններ ունեցող բանկերը, ինչպես նաև մեծածավալ, կասկածելի գործառնություններ կատարող բանկերը։

Այսպես, նրա խոսքով, սուր խնդիրներից մեկը որոշ բանկերի ներկայացրած ոչ հավաստի հաշվետվությունն է։
ԿԲ–ն կշարունակի նաև վերահսկել բանկային խմբերի գործունեությանը և հետևել դրույքաչափերի մեծության սահմանափակմանը, ինչպես բնակչության ավանդների, այնպես էլ սպառողական վարկերի մասով։ Բացի այդ, ԿԲ–ն կշարունակի շահույթի բաշխման սահմանափակման աշխատանքներին դրա կապիտալացման, ինչպես նաև բանկերի ղեկավարներին տրվող վճարումների չափերի ավելացման նպատակով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև